Էրդողանը փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը կոռուպցիոն սկանդալից. Քեմալ Քըլըչդարօղլու

Քեմալ ՔըլըչդարօղլուԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է իշխող կուսակցության նախաձեռնության մասին, ըստ որի՝ նախատեսվում է վերանայել ռազմական հեղաշրջման նախապատրաստման «Էրգենեկոն» և «Բալյոզ» դատական գործերը: Քըլըչդարօղլուն կարծում է, որ կառավարությունը պետք է ուղղի անցյալի սխալները, որոնց պատճառով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնվել են բանտում: Սակայն ընդդիմության առաջնորդը գտնում է, որ նման քայլով Էրդողանը ցանկանում է շեղել ուշադրությունը վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից: «Մեր կուսակցությունը քանիցս պնդել է, որ «Էրգենեկոն» և «Բալյոզ» դատական գործերում կոպիտ սխալներ են թույլ տրվել: Այս գործերի վերանայումը կոռուպցիոն սկանդալից մարդկանց ուշադրությունը շեղելու փորձ է միայն»,-նշել է Քըլըչդարօղլուն:

 Անկախ

Tags: , ,