Ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հանդիպում կունենան:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իրանցի պաշտոնակից Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս ամսվա վերջին կայցելի Իրանի մայրաքաղաք Թեհրան:
Նշենք, որ երեք երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ուրմիայում (Իրան), երկրորդը` Նախիջևանում (Ադրբեջան): Այս երրորդ հանդիպումն էլ նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, սակայն այն ինչ-ինչ պատճառներով մի քանի անգամ հետաձգվել է:
