Եվրամիության «Արեւելյան ործընկերության» ծրագիրը 2013-ին լիակատարտապալումով ավարտվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին:
Ըստ նրա` այդ նախագծի գլխավոր նպատակն էր չեզոքացնել հետխորհրդային տարածքում ԵՄ-ին այլընտրանք հանդիսացող ինտեգրացիոն նախագծերը: Ծրագրի հիմնական կողմնակիցներն `ին Եվրոպայի այն քաղաքական շրջանակները, որոնք սերտորեն կապված էին ԱՄՆ հետ ու ձգտում էին վերջինիս շահերի իրագործմանը: «Ճիշտ է, Հայաստանը հիմնականում աշխարհագրական-ռազմավարական իրադրությունում ու իրեն շրջապատող երկրների ռազմատենչ հայտարարություններից դրդված արեց իր առաջին քայլը: Այսպիսով` Հայաստանը հասկացրեց մյուս բոլոր խաղացողներին, որ ԵՄ-ն ու արեւմտյան ինտեգրացիոն նախագծերն այլընտրանք ունեն` այն է եվրասիական բլոկի մեծ ու ամբիցիոզ նախգիծը»,-ընդգծել է լեհ փորձագետը:
Նրա համոզմամբ` Ուկրաինայի որոշումը կապված էր տնտեսական ու քաղաքաակն բնույթի ընթացիկ խնդիրների հետ: «Եթե այդ խնդիրները հանգեցնեն պետական հեղաշրջման ու իշխանափոխության, այն ժամանակ ԵՄ-ն կկարողանա վերադառնալ բանակցություններին, սակայն պայմանով, որ կապահովի երկրի տնտեսական գոյատեւումը: Իսկ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, դա երաշխավորել չի կարողանա»,-ընդգծել է Պիսկորսկին` հավելելով, որ Ռուսաստանն այժմ ունի պատմական հնարավորություն` ստեղծելու ինտեգրացիոն տարածություն, որին հետագայում կարող են միանալ շատ երկրներ, եթե հաջողվի ստեղծել կառավարման արդյունավետ համակարգ: Եթե ամեն ինչ ստացվի, ապա այդ գաղափարը կարող է նույնքան գայթակղիչ դառնալ, որքան ժամանակին ԵՄ-ն:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Tags: «Արեւելյան գործընկերություն», Մատեուշ Պիսկորսկի
