Իսպանիայի Նավարա նահանգում բացվել է մի ռեստորան, որտեղ առաջարկվող կերակրատեսակներն արժեն 1 եվրո: “Համայն բարիք” անվանված ռեստորանը բացել են 18 գործազուրկներ: Ռեստորանը 2 սրահ ունի` 400 տեղով.կարելի է պատվիրել ինչպես մսեղենով կերակուր, այնպես էլ դեսերտ: Խորամանկությունը հետևյալում է.պատվիրվող ուտելիքը 1 եվրո կարժենա միայն այն դեպքում, եթե հետն էլ այցելուն պատվիրի միջին շուկայական գնով վաճառվող խմիչք:
Մեկնարկի համար ռեստորանատերերը վարկ են վերցրել հարազատներից, որոնք էլ երաշխավոր են հանդիսացել նրանց համար:
Այսօր ռեստորանի յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձն ամսական 800 եվրո է: Գաղափարն իրականացնելու համար պահանջվել է 250 հազար եվրո: Գումարի հիմնական մասը ծախսվել է սարքավորում գնելու վրա:
Tags: ռեստորան