Բրիտանիայում փաստաբանները որոշել են հեռանալ աշխատանքից անգլիական տարբերակով: Առաջին անգամ XV դարից հետո խախտվել է Անգլիայի ու Ուելսի դատարանների աշխատանքը: Նրանք փողոց են ելել ավանդական սպիտակ կեղծամով ու սև թիկնոցով` երկրի դատական համակարգը փրկելու կոչով պաստառներով:
Առիթը աշխատավարձերի 30% կրճատումն է: Մեծ Բրիտանիայի դատական համակարգը աշխարհում ամենածախսատարն է. ամեն տարի մոտ 2 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 3,5 մլրդ դոլար ) է ծախսվում այդ համակարգի վրա:
Tags: փաստաբան