Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում, հանդես գալով «Nikkei» թերթի կազմակերպած կոնֆերանսին, խոսել է ահաբեկչության մասին: Էրդողանը նշելով, որ աշխարհում տիրում է պետական ահաբեկչությունը, որպես օրինակ մատնանշել է Սիրիան: Վարչապետի խոսքերով՝ Սիրիայում արդեն 3 տարի շարունակվող զինված պայքարը ավելի նման է սիրիական ժողովրդի ցեղասպանության: «Հնարավոր չէ հասկանալ համաշխարհային հանրության անտարբերությունը Սիրիայում տեղի ունեցածի նկատմամբ, որտեղ արդեն 130 հազար մարդ է զոհվել: Մեր աչքի առաջ ահաբեկչությունը դուրս եկավ մեկ պետության սահմաններից: Սա դարձել է համաշխարհային հանրության գլխավոր խնդիրներից մեկը: Ես ուզում եմ ընդգծել, որ մարդկության ճակատագիրը կախված է բոլոր պետությունների համատեղ ջանքերից»,-ասել է Էրդողանը:
Tags: ահաբեկչություն, Ասադ, Թայիփ Էրդողան, Սիրիա
