“Ադրբեջանական երկաթուղիներ” ՓԲԸ-ն մտադիր է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու համար նոր ուղևորական վագոն աշխատեցնել: Այդ նպատակով ընկերությունը դիմել է տրանսպորտի նախարարություն`խնդրելով պետբյուջեից գումար տրամադրել` միջազգային չափանիշներին համապատասխան ուղևորական վագոններ ձեռք բերելու համար:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, “Ադրբեջանական երկաթուղիներ” ՓԲԸ-ից տեղեկացրել են, որ այս տարվա համար մտադիր են գնել 30 ուղևորական վագոն շվեցարական “Sradler Rail Group”-ից:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացումը սկսվել է 2007թ-ից: Նախատեսվում է, որ երկաթուղին ամբողջությամբ շահագործման է հանձնվելու 2014թ-ի վերջին: Սպասվում է, որ երկաթուղով տարեկան փոխադրվելու է 30 մլն տոննա բեռ:
Tags: ադրբեջան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի, վագոններ
