Բելգիացի 95-ամյա աթլետն էվթանազիայի եղանակով հեռացել է կյանքից:
Էմյել Պաուլսը հայտնել է, որ իր որոշման համար չի ափսոսում ու չի վախենում մահից: Տղամարդը տառապում էր ստամոքսի քաղցկեղով:
Կյանքի վերջին րոպեներին ընտանիքի անդմաները, բարեկամներն ու սպորտային ակումբից ընկերներն էին շրջապատել նրան.շուրջ 100 մարդ:
“Սա իմ կյանքի լավագույն տոնն է: Ով կհրաժարվեր կյանքից հեռանալ մտերիմներով շրջապատված ու մի գավաթ շամպայնով”,-հայտարարել է Պաուլսը:
Tags: աթլետիկա, առողջական, էվթանազիա