Ադրբեջանը դադարեցրել է օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակումը

ադրբեջանԱդրբեջանում դադարեցվել է թվային հեռուստալիքների փաթեթում ընդգրկված օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին տեղեկացրել է կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարությունը, հաղորդում է “Հագին” կայքը`հղում կատարելով “ԱՆՍ Պրես”-ին:

Օտարերկրյա հեռուստաալիքները դուրս են բերվել սոցիալական փաթեթից և ավելացվել վճարովի հեռուստաաքիքների փաթեթում: Ներկայում Ադրբեջանում  թվային հեռուստալիքների փաթեթի մեջ ներառված են ադրբեջանական ազգային և թուրքական TRT1 հեռուստալիքները:

“Օտարերկրյա հեռուստաալիքները ընդգրկվել են ATV+ փաթեթի մեջ, որոնց համար անհրաժեշտ է միանալ դրան` վճարելով համապատասխան գումար: Փաթեթի մեջ ընդգրկված են 86 օտարերկրյա հեռուստաալիքներ”, -ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ըստ կայքի՝ ներկայում Ադրբեջանի բնակչության 97%-ը օգտվում է թվային սոցիալական փաթեթից:

Tags: