Սնանկացած Դեթրոյտի նոր քաղաքապետը խոստացել է կես տարում իրավիճակը շտկել

2259872Սնանկացած Դեթրոյտի նոր քաղաքապետը խոստացել է կես տարում լուծել հիմնական խնդիրներն ու խնդրել է բնակիչներին չփոխադրվել այլ քաղաքներ:

“Մեզ 6 ամիս տվեք ու, մենք կապացուցենք, որ Դեթրոյտի դրությունը կարելի է փոխել դեպի լավը: “Դադար” սեղմեք ու մի հեռացեք տներից”,-հայտարարել է նա երեքշաբթի, պաշտոնավարման անցնելու առաջին իսկ օրը, հանդիսության ժամանակ: Նրա խոսքով, քաղաքապետն ու նրա ադմինիստրացիան առաջիկա ամիսներին կզբաղվեն տրանսպորտային սպասարկմամբ, փողոցային լուսավորման հարցերով, ինչպես նաև “շարժիչների քաղաքի” այլ կոմունալ  խնդիրների լուծմամբ:

Անցած տարի փետրվարին հատուկ հանձնաժողովն ուսումնասիրեց քաղաքի ֆինանսական դրությունը և հանգեց այն եզրակացության, որ քաղաքը գտնվում է ֆինանսական աղետի եզրին: Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի ավտոմոբիլային մայրաքաղաքը սնանկ ճանաչվեց: Դատավորը հայտարարեց, որ քաղաքը հնարավորություն չունի պարտքերը վճարելու: Այսպիսով, Դեթրոյտը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր սնանկ ճանաչված քաղաքը դարձավ: “Շարժիչների քաղաքի” պարտքը կազմում է 18 մլրդ դոլար:

Tags: , , ,