Փրկարարները բացել են փակ դուռը

ԱԻՆՀունվարի 8-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 2բ շենքի 2-րդ հարկի բնակարանից ջուրը լցվում է 1-ին հարկի բնակարաններից մեկը, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է քաղաքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Tags: