Ղազախստանի «Ակտոբե» ֆուտբոլի ակումբը ներկայումս Թուրքիայի Անթալիա քաղաքում է: Ղազախստանի չեմպիոն թիմի կազմում առաջին մարզումն է անցկացրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, լեհական «Վիձևի» նախկին խաղացող, 24-ամյա Լևոն Հայրապետյանը:
Դեկտեմբերին նա խզել էր պայմանագիրը լեհական ակումբի ղեկավարության հետ:
Հավելենք, որ «Ակտոբեում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Tags: Լևոն Հայրապետյան, Հայաստանի ֆուտբոլի հավաքական, սպորտ, ֆուտբոլ