Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունը լքեց Ազգային խորհուրդը

 “Մուսավաթ”Ադրբեջանի ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունը դուրս է եկել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կազմից: Չմատնանշելով որևէ հստակ պատճառ` կուսակցությունը իր որոշումը պայմանավորել է նրանով, որ 2013թ-ի հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրումը չի ապահովել ընդդիմության հաղթանակը, ընտրողների ակտիվությունը չի ավելացել, իսկ ցույցերը զանգվածային բնույթ չեն ստացել, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

“Հանրության մեջ արմատական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել նոր մեթոդներ և այլ մարտավարություն: “Մուսավաթ” կուսակցությունը համագործակցություն է առաջարկել մի շարք քաղաքական ուժերի հետ, սակայն ոմանք դրան անհամարժեք են արձագաքնել: Վերոնշյալը հաշվի առնելով` կուսակցությունը աննպատակահարմար է գնտում Ազգային խորհրդում հետագա մասնակցությունը”, -ասված է կուսակցության հայտարարության մեջ:

2013թ.-ի հունիսի 7-ին Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը համախմբող Ազգային խորհրդի նածագահ էր ընտրվել կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը: 2013թ.-ի օգոստոսի 23-ին Ազգային խորհուրդը որոշում էր ընդունել երկրի նախագահական ընտրություններում որպես երկրորդ թեկնածու առաջադրել Ջամիլ Հասանլիին: Նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ հիմնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի գրանցման գործընթացում խնդիրներ էին առաջացել:

 

2013թ.-ի դեկտեմբերի 26-ին Ռուստամ Իբրահիմբեկովը հրաժարվել է  Ադրբեջանի ժողովրդավար ուժերի ազգային խորհրդի նախագահի պաշտոնից`առաջարկելով այդ պաշտոնում նշանակել Ջամիլ Հասանլիին:

 

 Անկախ

Tags: , , ,