ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից ցավակցագիր է հղել անվանի հայ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.
“Մեծ ցավով տեղեկացանք ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան մասին:
Մեծանուն ճարտարապետի հեղինակած շենքերը, հուշարձաններն ու համալիր կառույցները, որպես վառ կոթողներ, հավերժ կզարդարեն մեր երկիրն ու հայ ճարտարապետական մշակույթը:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին”:
Tags: Հանրային խորհուրդ, Ջիմ Թորոսյան

