Մարզասերներին արդենտեղյակ ենք պահել, որ Լևոն Հայրապետյանն առաջին պարպմունքն է անցկացրել Թուրքաիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Ղազախստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Ակտոբեի» կազմում:Եվ ահա, հավանականությունը մեծ է, որ այդ թիմի մարզազգեստը կկրի Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Նրան գայթակղիչ առաջարկ է կատարվել, և մնում է, որ ծագումով բրազիլացի ֆուտբոլիստը համաձայնեցնի տեղափոխությունը: Ընդ որում, «Կրասնոդարի» ղեկավարությունը դեմ չէ նրա հեռանալուն:
Հիշեցնենք, որ Պիզելին «Կրասնոդար» տեղափոխվել էր 2013-ի ամռանը: Նա «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 6 խաղի, այդուհանդերձ, չի կարողացել ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում:
Tags: «Ակտոբե»», Մարկոս Պիզելի, սպորտ, ֆուտբոլ
