Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանի «Ռոստով» տեղափոխվելու հարցն անորոշ է:
Ռուսական ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը հայտնել է, որ «Փյունիկի» ներկայացուցչի հետ առայժմ պայմանագիր չի կնքվել:
Այդուհանդերձ, հայ ֆուտբոլիստը «Ռոստովի» խաղացողների հետ ուսումնամարզական հավաքի է մեկնելու Դուբայ: Շիկունովը պարզաբանել է, որ ուսումնամարզական հավաքի ընթացքում էլ կհստակցվի Հարոյանի կարիքը թիմն ունի՞, թե՞ ոչ:
Tags: «Ռուստով», Հայաստանի ֆուտբոլի հավաքական, Վարազդատ Հարոյան, ֆուտբոլ
