Եվրամիությունը անհանգստացած է Թուրքիայում ոստիկանների շարքերում տեղի ունեցող մաքրումների պատճառով և պահանջում է քննել կոռուպցիոն խախտումների վերաբերյալ բոլոր հայցերը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվյե Բային: «Մեծ թվով ոստիկանների հեռացումը, որի գագաթնակետը դարձավ 350 ոստիկանի ազատումը, մեզ մոտ անհանգստություն է առաջացնում: Որպես ԵՄ-ի անդամագրման համար սահմանված չափանիշների բավարարում ստանձնած երկրից՝ մենք Թուրքիայից պահանջում ենք պահպանել իրավական պետության սկզբունքները և անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի բոլոր հայցերը, այդ թվում որոշ պաշտոնյաների կողմից կատարված խախտումները, քննվել առանց խտրականության և կողմնապահության»,-ասել է Բային:
Վերջին օրերին թուրքական կառավարությունը լուրջ փոփոխություններ է իրականացրել երկրի ոստիկանական համակարգում: Աշխատանքից հեռացվել են 16 վիլայեթների ոստիկանաական բաժանմունքների ղեկավարները:
Tags: Եվրամիություն, թուրքիա, ոստիկաններ