2013թ-ի ձմռանը Կոսովոյում ջրհեղեղներ էին, նախանցաց տարի՝ ձյունամրրիկներ, այժմ երկրում երաշտ է սկսվել:
Պաշտոնական տվյալներով՝ մայրաքաղաք Պրիշտինայի շրջակայքում 400,000 մարդկանց խմելու ջրի սակավություն է սպառնում, ինչը մեծապես նվազել է երկու արհեստական ջրավազաններում, որտեղից իրականացվում է այդ շրջանների ջրամատակարարումը:
Տարածքային ջրամատակարարման ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ջրի պաշարների մակարդակը մեծապես կնվազի, եթե ձմեռային երաշտը շարունակվի, իսկ որոշ շրջանների ջրամատակարարումը արդեն սահմանափակ քանակով է իրականացվում:
Tags: երաշտ, Կոսովո, ձյան բացակայություն