Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան սպաները Ադրբեջանում են

թուրք սպաները ադրբեջանումՀունվարի 8-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդունել է Թուրքիայի զինված ուժերի պատվիրակությունը` գլխավոր շտաբի նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, գեներալ-գնդապետ Աթիլլա Գյուլենի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Թուրքիայի պատվիրակությունը հանդիպում է ունենալու Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզեթ Թաշդելերը:

Նմանատիպ այցելությամբ Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչները Ադրբեջան են ժամանում տարին մեկ անգամ:

Tags: ,