ԱՄՆ-ում անսովոր ցրտերի պատճառած վնասը կազմել է 5 մլրդ դոլար:
Planalytics ընկերության տվյալներով, որը զբաղվում է բիզնեսի վրա բնության ազդեցության գնահատմամբ, ԱՄՆ-ի կենտրոնական ու արևելյան նահանգներին պատած սառնամանիքը լուրջ վնաս չի հասցրել ենթակառուցվածքներին, սակայն 21 մարդու կյանք է խլել:
Ընկերությունը նշել է, 2010-ին ցուրտը շատ ավելի մեծ վնաս է պատճառել երկրին` 25-30 մլրդ դոլար: Դրա համար էլ փորձագետները կասկածում են, որ այս ցրտերը կարող են ԱՄՆ 17 –տրիլիոնանոց տնտեսոության աճման տեմպերի վրա ազդել: Նրանք կարծում են, որ վնասը կփոխհատուցվի եղանակի տաքացման հետ:
Օդերևութաբանական ծառայությունից արդեն հայտնել են, որ մոտ ժամանակներում երկրում եղանակի էական տաքացում է սպասվում:
Tags: նահանգ, վնաս, տնտեսություն, ցուրտ