Ֆրանսիան սատարում է սիրիական հարցով Ժնև-2 կոնֆերանսի անցկացումը

fabiusՖրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը  հայտարարել է, որ իրենք կողմ են Սիրիայի հարցով Ժնև-2 կոնֆերանսի անցկացմանը, որը նախատեսվում է այս ամիս: «Մենք սատարում ենք կոնֆերանսի անցկացման գաղափարը, սակայն դա իրականացնելը բավականին դժվար է, քանի որ ընդդիմությունը, համաձայնելով մասնակցել հավաքին, միևնույն ժամանակ դեմ է, որպեսզի այս միջոցառումը ուղղված լինի Բաշար Ասադի իշխանության ապահովմանը: Ինքը՝ Ասադը, հայտարարում է, որ նպատակ ունի Ժնև ուղարկել իր ներկայացուցիչներին, սակայն ես միանգամայն վստահ չեմ, որ նա կարող է բանակցել իշխանությունից հեռանալու շուրջ: Բաշար Ասադը պատրաստ չէ հեռանալ, սակայն կոնֆերանսին մասնակցող աշխարհի առաջատար տերությունները նրան կդրդեն այդ քայլին»,-նշել է Ֆաբիուսը:

Սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված Ժնև-2 կոնֆերանսը նախատեսվում է անցկացնել հունվարի 22-ին Մոնտրե քաղաքում: Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ օրը Ժնևում:

Tags: ,