Չնայած Բաղդադի կառավարության առարկություններին՝ Իրաքի ինքնավար Քրդական շրջանի իշխանությունները հայտնել են, որ իրենք սկսել են Թուրքիայի տարածքով անմշակ նավթ արտահանել:
Քրդստանի բնական պաշարների նախարարությունից չորեքշաբթի երեկոյան հայտնել են, որ նավթի արտահանումը սկսվել է հունվար ամսին:
Նավթը նոր կառուցված նավթամուղով հոսում է դեպի Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ՝ շրջանցելով Բաղդադը:
Քրդական նախարարությունը Ջեյհան արտահանվելիք 2 միլիոն բարել նավթի համար հունվարին մրցույթ էր հայտարարել: Սպասվում է, որ փետրվարին արտահանվող նավթի քանակությունը կհասնի 4 միլիոն բարելի, մարտին՝ 6 միլիոն բարելի, իսկ դեկտեմբերին՝ 10-12 միլիոն բարելի:
Tags: թուրքիա, իրաք, քրդստան