Իտալիայում ձերբակալվել է Եվրոպայի ամենախոշոր աղբանոցի տերը

pic_a55de151b009e8ffb6a7b47d80557023Իտալիայի իրավապահ մարմինների աշխատակիցները տնային կալանքի տակ են վերցրել Հռոմի արվարձաններից մեկում գտնվող  Եվրոպայում ամենախոշոր աղբանոցի` “Մալագրոտայի” տիրոջը: Աղբանոցի զբաղեցրած ընդհանուր տարածքը կազմում է 250 հա:

86-ամյա  Մանլիո Չերոնին կասկածվում է աղբահանության կազմակերպման անօրինական  եղանակ գործադրելու մեջ: Նրա հետ ձերբակալվել են ևս 6 մարդ, այդ թվում` Լացիո տարածաշրջանի նախկին նահանգապետը:

Այդ ձեռնարկությունը 2007-ին փորձում էին փակել, քանի որ ԵՄ օրենքներով արգելվում են աղբանոցները բաց երկնքի տակ: Այդուհանդերձ, տեղի իշխանությունները Չերոնիին թույլ էին տալիս թափոնների ամբարների աշխատանքը երկարաձգել: Վերջնականապես աղբանոցը փակվել է միայն 2013-ի սեպտեմբերին:

Իտալական մամուլը Չերոնիին անվանում է “աղբանոցի թագավոր”: Դրանից բացի, նրան են պատկանում թափոնների դուսրբերման հետ կապված ընկերություններ: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, ձեռնարկատերը երկար ժամանակ իր ձեռքում էր կենտրոնացրել Լացիոյի աղբահանության ողջ հոսքը: Նրան պատկանող ձեռնարկությունների տարեկան շրջանառությունը կազմում է մեկ մլրդ դոլար:

 

Tags: , , , ,