ԱՄՆ-ում և Կանադայում շարունակվող ռեկորդային ցրտի հետևանքով Նիագարա ջրվեժը սառել է:
Համացանցում տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ջրի շիթերը սառել նախքան գետնին հասնելը:
AccuWeather.com կայքի տվյալներով՝ սառցակալած ջրերի հոսքը կսկսվի այս շաբաթվա վերջ, իսկ հունվարի վերջին ձնհալ կսկսվի:
Նիագարայում անասելի ցրտեր են՝ այստեղ դիտվում է -28C ցուրտ:
Սառած ջրվեժը մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ է գրավել, որոնք նման այլ հնարավորություն չէին կարող ունենալ Նիագարան այդ տեսքով լուսանկարելու համար:
Կանադայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ բնության հրաշքը իր նախկին տեսքը կստանա շաբաթ օրը:
Tags: Անասելի ցուրտ, Նիագարա ջրվեժ, սառած