Զամբիայում ճանաչված քաղաքական գործիչ Ֆրենկ Բվալյեին 5 տարվա ազատազրկում է սպառնում այն բանի համար, որ ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ, որին նա հրավիրված էր, գործող նախագահին համեմատել է քաղցր կարտոֆիլի հատուկ տեսակի հետ:
“Ավելի լավ Զամբիայի դաշինք” միավորման ղեկավարը երկրի նախագահին համեմատել է քաղցր կարտոֆիլի հետ, որը փոքր ինչ սեղմելիս` փխլվում է: Սովորաբար նման համեմատություն անում են այն դեպքում, երբ ցանկանում են ընդգծել այս կամ այն մարդու կամազրկությունն ու անվճռականությունը : Ոստիկանությունը, լսելով Բվալյեի խոսքերը ռադիոյով, որոշել են նախագահին վիրավորելու համար նրան ձերբակալել:
Ինքը` քաղաքական գործիչն իր մեղքը չի ընդունում, ասելով, որ այդ խոսքերը դուրս են հանվել համատեքստից ու ուռճացվել.”Այն հաղորդման ժամանակ ես ոչ թե անձամբ նախագահին եմ քննադատել, այլ նրա վատ աշխատանքը: Ես նրա ղեկավարությունը համեմատել եմ դեֆորմացված կարտոֆիլի հետ, որն անհնար է ուղղել: Այդ համեմատությունը հաճախ է կիրառվում մեր լեզվում ու ոչ մի վիրավորական տարր չի պարունակում”:
Նրան ազատ են արձակել գրավադրույքի դիմավ: Գործով դատը նշանակված է հունվարի 21-ին:
Tags: Զամբիա, կարտոֆիլ, նախագահ, քաղաքական գգործիչ
