55-ամյա նկարիչ Սայմոն Բեքը հրաշալի պատկերներ է ստեղծում թարմ ձյան վրա պարզապես քայլելով:
Նա մղոններ շարունակ քայլում է ձյան վրայով և արվեստի գեղեցիկ գործեր ստեղծում, որոնք միայն մեկ օր են գոյատևում, քանի որ մաքրվում են ձյուն տեղալուց հետո:
Անգլիայի Բերկշիր համայնքի բնակիչը պատկերները ստեղծելու համար օգտագործում է միայն կողմնացույց և մի զույգ ձյունամաճուկներ:
Նա այդ գեղեցիկ պատկերները ստեղծում է հիմնականում Ֆրանսիայում, որտեղ նա նաև բնակվում է դահուկասահքի ժամանակաշրջանում:
Բեքը, նախքան ձյան վրա պատկերներ ստեղծելը, դրանք պատկերում է թղթի վրա:
Նա 10 ժամ է անցկացնում յուրաքանչյուր պատկեր ավարտին հասցնելու համար, իսկ որոշ պատկերներ ստեղծելու համար նա քայլում է 40 կմ:
Tags: հրաշալի պատկերներ, Նկարիչ