ԱՄՆ-ում տեղակայված «Pew» հետազոտական կենտրոնը ուսումնասիրություն է կատարել իսլաամական յոթ երկրում պարզելու համար, թե ինչպես են կանայք հագնվում հասարակական վայրերում: Այսպես Թուրքիայում, Թունիսում, Եգիպտոսում, Իրաքում, Լիբանանում, Պակիստանում և Սաուդյան Արաբիայում անցկացված հարցումների արդյունքում հայտնի է դարձել, թե ինչպիսի հագուստ են նախընտրում կրել կանայք: Օրինակ` Թունիսում կանանց միայն 56 տոկոսն է ինքնակամ որոշում, թե ինչ կրի: Այս ցուցանիշով ետնապահի դիրքում Եգիպտոսն է, որտեղ ազատ ընտրության իրավունք ունի կանանց միայն 14 տոկոսը: Հատկանշական է, որ հանդերձանքի առումով ամենախիստ կանոններ սահմանած երկրում՝ Սաուդյան Արաբիայում, կանանց 47 տոկոսը խոստովանել է, որ ազատ է հագուստի ընտրության հարցում:
Ուսումնասիրված յոթ երկրներում կանանց մեծամասնությունը կողմ է մազերը ամբողջությամբ ծածկելուն՝ բաց թողնելով միայն դեմքը: Ամենից պահպանողական Սաուդյան Արաբիայի կանայք գտնում են, որ դեմքը նույնպես պետք է փակել, իսկ ահա ավելի լիբերալ թվացող Լիբանանում և Թուրքիայում կանայք կողմ են ամենևին չծածկվելու գաղափարին:
Tags: «Կանայք, իսլամական երկրներ, հագնվել
