Ամերիկյան Չառլսթոն քաղաքում Էլկ գետի մեջ մեթիլցիկլոհեքսան է լցվել:
Քիմիկատների արտահոսքը կատարվել է Freedom Industries ընկերության գործարանից: Հետևանքը եղել է այն, որ մարզի 5 նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել: Ներկայում մասնագետները փորձում են պարզել արտանետման ծավալն ու պատճառը:
Փորձագետների տվյալներով, քիմիական նյութը վտանգ չի ներկայացնում կյանքի համար, նույնիսկ մեծ քանակի դեպքում: Ավելին, տեղաբնակներին թույլ է տրվել ծորակից ջուր օգտագործել, սակայն, միայն տեխնիկական կարիքների համար:
Tags: արտանետում, նահանգ, քիմիկատ
