Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.
«Մեր ժամանակների լավագույն արձակագիրներից մեկի՝ Լևոն Խեչոյանի անժամանակ մահը ծանր կորուստ է արդի հայ գրականության համար:
Տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի. այսպիսին էլ նա կշարունակի մնալ իր գրչակից ու զինակից ընկերների, իր ընթերցողների, իր համախոհների հիշողության մեջ:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, նրա գրական ժառանգության երկրպագուներին»:
Tags: լևոն Խեչոյան, Հանրային խորհուրդ, Վազգեն Մանուկյան