Պայքար` չեմպիոնի կոչման, նաև Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի թափուր տեղի համար

chp_chess_gameՀունվարի 12-21-ը Երևանում կանցկացվի շախմատի Հայաստանի տղամարդկանց 74-րդ առաջնությունը: Ուժերը կչափեն տասը գրոսմայստերներ` Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Քոթանջյանը:

Հաղթողն իրավունք կստանա համալրել Հայաստանի հավաքականը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 1-14-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալու է Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին մեր երկրի հավաքականը ներկայանալու է այդ ստուգատեսի եռակի չեմպիոնի տիտղոսով:

Tags: , ,