Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վերջին շրջանում մարզում գրանցված դրական երևույթների հետ անհամատեղելի է համարում տնակային ավանների գոյությունը:
“Այս պայմաններում` այս ցրտին, տնակներում ապրել… անմարդկային պայմաններ են: Մենք գիտենք, որ տնակային ավաններում բավական շատ մարդիկ են ապրում, այսօր հաշվարկ ենք անում, թե քանի տնակ կարող ենք ազատել: Շատ կարևոր խնդիր է: Այս տարի, գարունը բացվեց, զբաղվելու ենք դրանով. Մոտ 1000 տնակներ ազատելու հնարավորություն ունենք, մարդիկ բնակարան են ստացել, արդեն տուն ունեն, բայց շարունակում են ապրել տնակում: Այս հարցը պետք է լուծվի: Թող բոլորն իմանան, որ դրանով զբաղվելու ենք խիստ”, – ասում է մարզպետը:
Հավելենք, որ հարյուրավոր ընտանիքներ, որոնք բնակարաններ են ստացել նորակառույց “Մուշ 2” թաղամասում, մինչ օրս չեն շտապում տեղափոխվել նոր բնակարաններ, պատճառաբանելով, թե գազաֆիկացումը դեռ ապահովված չէ: Սակայն այս նոյեմբերին լուծում է տրվել նաև այդ հարցին:
Ի դեպ, դեռ կան ընտանիքներ, որոնք ապրում են տնակում, բայց բնակարան են ստացել դեռ բնակարանաշինության առաջին փուլում:
