Հայաստանը կընդունի շախմատի 2015-ի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունների մասնակիցներին:
Առաջնությունները կայանալու են մարտի 1-15-ին Երևանում: Կխաղան
ուժեղագույն 10-ական հավաքականներ:
Հավելենք, որ 2014-ի մարտին Երևանում անցկացվելու է Եվրոպայի անհատական առաջնությունը:
Հարց է, թե Ադրբեջանը պատվիրակներ կուղարկի՞, թե՞ ոչ:
Ի դեպ, 2015-ին Ադրբեջանում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը, իսկ 2016-ին Բաքվում անցկացվելու է Շախմատի համաշխարհային օլիմպիադան:
Tags: (ախմատ, շ, շախմատի աշխարհի թիմային առաջնություն, սպորտ