ՀԱՀ-ի նախագահ ու Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախագահ Ջեյկոբ Զուման, համաքաղաքացիներին խոստովանել է, որ անցյալում բազմիցս կիրառել է սև մոգություն` սպիտակ մարդկանց հանդեպ:
Նրա խոսքերով, վուդուի սարսափելի հնարքներ է կիրառել ՀԱՀ-ի սպիտակամորթ բնակչության հանդեպ` ապարտեիդի քաղաքականության խտրականության սկզբունքների կիրառման շրջանում:
ԿաՆյամազան գյուղում ելույթ ունենալով, նա խոստացավ նաև, որ կվերադառնա այդ բնակավայր ու մի քանի կով կմորթի, որ շքեղ տոնակատարություն կազմակերպի, եթե հաջորդ ընտրություններում իր գլխավորած կոնգրեսը ընտրողների ձայների 90%-ը ստանա:
Բացի այդ, նա հավատացրել է, որ պատրաստվում է մինչև կյանքի վերջ ծառայել հայրենիքին:
Tags: կախարդություն, կոնգրես, ՀԱՀ, վուդու