Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքի մարզապալատում այսօր պայքարը կսկսեն «Տատա Սթիլ» շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցները:
Կայացել է վիճակահանությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը կմրցի Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Հայ շախմատիստը հանդես կգա սև խաղաքարերով:
Ի դեպ, նախորդ տարի այս ստուգատեսի 3-րդ տուրում կայացած Արոնյանի և Հարիկրիշայի մրցամարտը խաղաղ ելք էր ունեցել:
Առաջին տուրում կկայանան նաև Դոմինգես-Գիրի, վան Վելի- Կարյակին, Կարաունա- Գելֆանդ, Ռապորտ-Սո, Նակամուրա-Նայդիչ հանդիպումները:
Մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով: Կխաղացվի 11 տուր: Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 26-ին:
Հավելենք, որ Արոնյանն այս ստուգատեսում նախկինում երեք անգամ ուժեղագույն է ճանաչվել:
Tags: Լևոն Արոնյան, շախմատ, սպորտ, Վեյկ ան Զեե