Իտալացի ֆուտբոլային երկրպագուները հայտնի են տեղական թիմերին իրենց անմնացորդ նվիրվածությամբ:
Սակայն երկրպագուներից մեկը խաղը չափազանց լուրջ է ընդունել:
Արտուրո Վերատիի հինգ տարեկան որդին ոստիկանությանը բողոքել է, որ իր հայրը ստիպում է իրեն սատարել Յուվենտուս ֆուտբոլային թիմին:
38-ամյա տղամարդը նույնիսկ հրավիրել է տեղի քահանային իր որդուց չարքերին վանելու համար, որը մահացու մեղք էր գործել՝ Միլան ֆուտբոլային թիմին աջակցելով:
Հայրը հավատացած է, որ միայն Սատանան կարող էր իր որդուն համոզել Յուվենտուսին հակառակորդ թիմի սատարել:
Հայրը իր որդու մտածելակերպը փոխելու համար մի շարք մեթոդներ էր մտածել:
Տղան ոստիկանությանը հայտնել էր, որ իր հայրը իրեն ստիպել է Յուվենտուսի երգեր երգել և գիշեր ու ցերեկ կրել թիմի սպիտակ ու սև շապիկը, որպեսզի իրեն սովորեցնի աջակցել ֆուտբոլային թիմին:
Հարևանները հաստատել են, որ իրենք լսել են, թե ինչպես է տղան բարձրաձայն երգում Յուվենտուսի երգերը:
Tags: «Յուվենտուս», երեխայի իրավունքներ, ֆուտբոլ
