Ադրբեջանական մեջլիսում արգելվել են սմարթֆոնները

unnamed (1)Ադրբեջանի ազգային ժողովում այսուհետ արգելվում են ցանկացած տեսակի սմարթֆոնները: Այս որոշումը տարածվում է և պատգամավորների, և մեջլիսի այցելուների՝ այդ թվում լրագրողների վրա: Սովորական բջջային հեռախոսները, որոնք չունեն տեսախցիկ և ֆոտոխցիկ, թույլատրելի են:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ ադրբեջանական մեջլիսի մամլո ծառայությունից հայտնել են, թե նման արգելք գոյություն ունի աշխարհի շատ երկրների խորհրդարաններում, որի նպատակն է խուսափել պետական գաղտնիքների արտահոսքից: Արգելված տեխնիկան անհրաժետ կլինի թողնել խորհրդարան մտնելիս՝ անվտանգության աշխատակիցների մոտ:

Նշենք, որ որոշ պատգամավորներ սոցիալական ցանցերում դժգոհություն են հայտնել նորամուծության առիթով:

Tags: ,