Վախճանվել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը

արիել շարոնԹուրքական «Հաբերլերը», հղում կատարելով իսրայելական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ այսօր վախճանվել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը, որն արդեն 8 տարի կոմայի մեջ էր գտնվում: Շարոնը մահացավ 85 տարեկան հասակում բժշկական կենտրոնում: Կյանքի վերջին րոպեներին նրա կողքին են գտնվել ընտանիքի անդամներն ու հարազատները: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը իր ցավակցություններն է հայտնել այս մեծ կորստի առիթով՝ Շարոնին անվանելով իր ժողովրդի խիզախ առաջնորդ:
Հայտնի է, որ Արիել Շարոնի վիճակը վատացել էր մոտ մեկ ամիս առաջ, նա վիրահատվել էր և տեղափոխվել վերակենդանացման բաժին: Այնուհետև բժիշկները նրա մոտ երիկամային անբավարարություն էին հայտնաբերել: Հիշեցնենք, որ Իսրայելի նախկին վարչապետը 2006 թվականի հունվարի 4-ին հայտնվեց կոմայի մեջ և այլևս չապաքինվեց:

 Անկախ

 

Tags: , ,