ԱՄՆ-ի բանակը Օկինավա կղզում կենսաբանական զենք է փորձարկել,հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները` հղում անելով ամերիկյան կառավարության փաստաթղթերին:
Խոսքը 60-ականների սկզբի մասին է: Զինվորականները ախտածին սնկերի սպորներ են ցողել բրնձի դաշտերի վրա, ապա հետևել, թե ինչպես են այդ հարոուցիչները ազդում բերքի վրա: Նման փորձերի արդյունքներով, ինչպես ասվում է փաստաթղթում, հաջողվել է “օգտակաեր տեղեկության հավաքման գործում մասնակի հաջողության հասնել”:
ԱՄՆ բանակի կիրառած սունկը վայրի բնության մեջ ամեն տարի ոչնչացնում է բրնձի բերքը,որով հնարավոր է կերակրել 60 մլն մարդու:
Tags: բրինձ, կենսաբանական զենք, ճապոնիա, փորձարկում