Արևմտյան Վիրջինիա նահանգի ավելի քան 1000 բնակիչ հունվարի 9-ին մեթիլցիկլոգենի արտահոսքից հետո դիմել է մասնագետների օգնությանը` վատ ինքնազգացողության գանգատներով.այն է` սրտխառնուք, փսխում, ստամոսքի խանգարում, մաշկի ցան, գլխապտույտ:
Նրանց մեծ մասը մասնագիտական խորհուրդ է ստացել հեռախոսով: 169-ի-ը բուժհիմնարկում է օգնություն ստացել, 10 մարդ հոսպիտալացվել է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Արտահոսքը տեղի էր ունեցել Չառլսթոն քաղաքում գտնվող Freedom Industries գործարանից: Ջրատար համակարգ ու գետ էր թափվել շուրջ 28 տ մեթիլցիկլոգեն: Նահանգի 9 մարզերում արտակարգ իրավիճակ էր հայտարարված, բնակչությունը նախազգուշացվել էր, որ ջրամատակարարման համակարգից հոսող ջուրը կարելի է կիրառել միայն տեխնիկական կարիքներ համար:
Նախագահ Օբամայի հրահանգով, տուժած շրջաններ է հասցվել 1,4 մլն լիտր խմելու ջուր:
Tags: արտահոսք, բուժօգնություն, վատ ինքնազգացողություն, քիմիկատ