Կամչատկայի Կլյուչի ավանում երկնքից 2 ժամ մոխիր է թափվել Շիվելուչ հրաբխի ժայթքման պատճառով: Ժայթքման ողջ ընթացքը տևել է ընդամենը 15-20 րոպե,սակայն այդ կարճ ժամանակահատվածում դուրս է նետվել 8 կմ-անոց մոխրասյուն:
Մոխրի հիմնական զանգվածը քամին քշել տարել է դեպի հարավ-արևելք: Ավանաբնակներին վտանգ չի սպառնում: Մոխրաշերտի նստվածքի հաստությունը հասնում է 0,5 մմ-ի:
Սակայն, ինքնաթիռների համար պարբերաբոր արտանետվող մոխիրն առաջվա պես վտանգավոր է; հայտարարվել է վտանգի “նարնջագույն” աստիճան:
Բացի այդ, անհանգիստ հսկայի ակտիվ հատվածում լավա է հասունանում:
Tags: լավա, Կամչատկա, հրաբխի ժայթքում, մոխրասյուն, Շիվելուչ հրաբուխ