Օլանդի դավաճանությունն ու առաջին տիկնոջ դեպրեսիան

o_878091Ֆրանսիայի առաջին տիկինը հայտնվել է հիվանդանոցում: Ելիսեյան պալատում փորձում են հավատացնել, որ դա պլանային հոսպիտալացում է.հարկավոր է անալիզներ հանձնել ու վերականգնողական պորացեդուրաներ անցնել: Սակայն, ԶԼՄ-ները դա կապում են վերջերս հայտնի դարձած սկանդալի հետ. մամուլում լուրեր հայտնվեցին Օլանդի ու դերասանուհի Ժյուլի Գայեի կապի մասին:

Ֆրանսիայի առաջին տիկինը` Օլանդի քաղաքացիական կինն այնքան ցնցված էր Closer ամսագրի հրապարակումով, որ նույն օրն իսկ հիվանդանոցում հայտնվեց: Ամուսնու դավաճանության լուրը նրան դեպրեսիայի ու նյարդային նոպայի հասցրեց:

Ամսագիրը  հունվարի 10-ին  հրապարակեց սենսացիոն  լուսանկարներ, որոնցով լրագրողները րոպե առ րոպե վերականգնել են Օլանդի ու 41-ամյա դերասանուհու հանդիպման պատկերը: Նախագահը հաճախ է Ելիսեյան պալատից հետնամուտքով հեռացել, գիշերել ընկերների տանը: Նրան հետ են բերել մոտոցիկլով, սև կոստյումով, սև վերարկուով, սաղավարտով, 2 թիկնապահի ուղեկցությամբ: Նրանք են զույգին առավոտյան թարմ կրուասաններ բերել: Բուռն սիրավեպը արդեն մեկ տարվա կյանք ունի:

Ֆրանսիական մամուլը նկատել է նաև Օլանդի ու  նրա քաղաքացիական կնոջ` 48-ամյա  Վալերի  Տրիերվեյլերի 8 տարվա միությունից հետո` հարաբերությունների  կտրուկ անկում:

Տիկնոջ գրասենյակում խոսում են, որ որոշում կկայացվի շատ շուտով, գուցե` այսօր,քանի որ Վալերի Տրիեվեյլերը դուրս է գրվում հիվանդանոցից:

Անկախ

Tags: , , , ,