Ընդդիմությունը շրջափակել է Բանգկոկը

i (1)Այսօր ընդդիմությունը  սկսել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի շրջափակումը:

Ավելի վաղ բողոքավորներն ընդդիմության առաջնորդ Սուտեպ Թաուգսուբանի գլխավորությամբ սկսել էին փակել  քաղաքի գլխավոր փողոցները` տրասնպորտի երթևեկը կաթվածահար անելու նպատակով: Ցուցարարները ցանկանում են կառավարական շենքերը  հոսանաքազրկել ու անջատել ջրամատակարարումը:

Նրանք պահանջում են վարչապետ Յինգլակ Չինավաթի հրաժարականը ու կարծում են, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ ունի: Իսկ ոստիկանությունը հայտարարել է, որ իրադրության սրման դեպքում երկրում արտակարգ դրության ռեժիմ կմտցվի:

Թաիլանդում քաղաքական ճգնաժամ է արդեն 8 տարի:  Ընդդիմությունը վստահ է, որ երկիրն առաջվա պես շարունակում է կառավարել ներկայիս վարչապետի եղբայրը` Թաքսին Չինավաթը, որին 2006-ին էին հեռացրել պարտականությունների կատարումից:

Անկախ

Tags: , , , ,