Ռուգյուղվերահսկողությունը Լատվիայի կազմակերպություններից մեկի պահածոներում քաղցկեղածին բենզապիրենի թույլատրելի նորմի գերազանցում է հայտնաբերել: Դրա մասին ասվում է վարչության կայքում:
Փորձագետների գնահատմամբ, բենզապիրենի հայտնաբերված մակարդակը վտանգավոր է կյանքի համար անգամ փոքր չափաբաժիններով:
“Լաբորատոր հետազոտությամբ պարզվել է…բենզապիրենի նման մակարդակը ՄՄ և Ռուսաստանի օրենսդրական պահանջների խախտում է: Հայտնի է, որ այդ նյութը վտանգավոր է անգամ փոքր չափաբաժինների դեպքում, քանի որ օրգանիզմում կուտակվելու հատկություն ունի”:
Դրա հետ կապված, Ռուսգյուղվերահսկողությունը տվյալ կազմակերպության նկատմամբ խիստ լաբորատոր հսկողության ռեժիմ է սահմանել և տեղեկացրել է Ռուսգյուղվերահսկողություն տարածքային վարչություններին տվյալ վտանգավոր մթերքի իրացումը Մոսկվայում ու Մոսկվայի մարզում թույլ չտալու մասին:
Ի դեպ, նման նյութ էր հայտնաբերվել նաև ուկրաինական “Ռոշեն” ընկերության արտադրանքում: Ու հայտնի չէ, թե ինչպես է բենզոպիրենը, որ գոյանում է ածխաջրածնային հեղուկ, պինդ ու գազանման վառելանյութի այրման արդյունքում, հայտնվել հրուշակեղենային արտադրանքում:
Tags: բենզապիրեն, ձկնեղեն, մթերք, պահածո, քաղցկեղածին նյութ