Ճապոնացի տղամարդիկ կիսամերկ ընկղմվել են սառը ջրի մեջ՝ իրենց հոգիները մաքրելու համար (տեսանյութ)

japan-Shinto worshipperՆոր տարվա ընթացքում բախտավոր լինելու համար հսկայական սառույցի կտոր գրկելը տարօրինակ ձև է, սակայն ճապոնացի տղամարդիկ այդ կերպ իրենց հույս են տալիս, որ նոր տարին ավելի վատը չի դառնա:

Երեկ Տոկիոյում շուրջ 100 տղամարդիկ մասնակցել են Կանչու Միսոգի սինտոական փառատոնին: Սա ձմեռային մաքրման ծես է, որի ժամանակ ենթադրաբար մաքրվում է մարմինը, հոգին, և մարդը ավելի է մոտենում հաջողություն բերող առեղծվածային ոգիներին:

6C ջերմաստիճանի պայաններում միայն ազդրաշոր և գլխակապ կրող տղամարդիկ Թեպոզու Ինարի սինտոական տաճարում ընկղմվել են սառը ջրով լցված ավազանի մեջ և աղոթել:

Ծեսը իրականցվում է ամբողջ Ճապոնիայի տարածքում, որի մասնակիցները սովորաբար մաքրվում են սառը ջրով, սակայն նրանք կարող են նաև իրենց մարմինը պատել ձյան շերտով:

japan-Shinto worshipper7Սինտոիզմը ավելի շատ կենսաձև է, քան կրոն: Դրա հետևորդները տարբեր ծեսեր են կատարում ոգիներին հաճոյանալու համար: Վերոնշյալ ծեսը նվիրված է Ինարիին, որն ամենակարևոր ոգիներից մեկն է և հաջողություն, բարգավաճում ու պտղաբերություն է բերում:

Սինտոիզմում աստվածներ չկան, այն հիմնադիր կամ պատվիրաններ չունի, այն թույլատրում է մարդկանց միաժամանակ հետևել նաև այլ կրոնների:

Tags: , ,