Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պաշտոնանկ է արվել:
Դա կատարվեց այն բանից հետո, երբ Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Միլանը» 3։4 հաշվով պարտվեց «Սասուոլոյին»: Ընդ որում, «Միլանը» առջևում էր 2։0 հաշվով։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Միլանը» 7-րդ պարտությունը կրեց: Ակումբը վաստակած 22 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:
46-ամյա Ալեգրին «Միլանի» ղեկը ստանձնել էր 2010-ի հունիսին: Նրա աշխատանքային պայմանագիրը պետք է ավարտվեր 2014-ի հունիսին։ Բայց ինչպես ասում են` ուրբաթը շաբաթից շուտ եկավ:
Իտալական ակումբի գլխավոր մարզիչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ալեգրիի օգնական Մաուրո Տասոտին:
