Բաշար Ասադի վարչակարգի դեմ մարտնչող “Իրաքի և Շամի իսլամական պետություն” խմբավորման զինյալ, ադրբեջանցի մոջահիդ Ազադը` “Աբդուրահման” մականունով, սպանվել է սիրիական բանակի զինյալների կողմից: Այս մասին հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով մոջահիդներին պատկանող կայքերին:
Այդ նույն աղբյուրի համաձայն`նա ծնունդով Սումգայիթից էր, բռնցքամարտի գծով սպորտի վարպետ: Նշվում է նաև, որ Աբդուրահամ մականունով հայտնի ադրբեջանցի մոջահիդի ընտանիքը ներկայումս Սիրիայում է: Նրա եղբայրը ևս կռվում է զինյալների շարքերում:
Նշենք, որ վերջերս գրանցվել են ադրբեջանցի մոջահիդների սպանության ևս մի քանի դեպք:
Tags: Ադրբեջանցի, մոջահիդ, Սիրիա