Ադրբեջանի ՊՆ նախարարը Ֆրանսիայում է

Զաքիր ՀասանովԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Հասանովը այցի շրջանակներում կհանդիպի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի, Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ էդուար Գիյոյի, ինչպես նաև ռազմաարդյունաբերությամբ զբաղվող ֆրանսիական մի շարք ընկերությունների հետ: Հասանովը նրանց հետ կքննարկի երկկողմ համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային անվատանգությանն առնչվող հարցեր:
Բացի այդ՝ ակնկալվում է ռազմական համագործակցության երկկողմ համաձայնագրի ստորագրում: Հասանովի այցը կտևի մինչև հունվարի 14-ը:

Անկախ

Tags: , ,