Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «ադրբեջանական տարածքներում» Հայաստանի զինված ուժերը վտանգ են ներկայացնում տարածաշրջանի խաղաղության, կայունության և զարգացման համար: «Կայուն խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հասնելու միակ ճանապարհը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է, ինչպես նաև մոտ միլիոնի հասնող փախստականների վերադարձը իրենց հայրենի հողեր և նրանց իրավունքների պաշտպանությունը»,-նշել է Մամեդյարովը իտալական լրատվամիջոցների հետ զրույցում:
Tags: զինված ուժեր, Էլմար Մամեդյարով, Հայաստան, տարածաշրջան