Թուրքիայի հզորացումը անհանգստացնում է որոշ երկրների

Ահմեդ ԴավութօղլուԻնչպես գրում է թուրքական «Սաբահը»՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի հզորացումը անհանգստացնում է Անգլիային, Ֆրանսիային և մյուս պետություններին: Նրա խոսքերով՝ վերջին 11 տարիներին տարածաշրջանում և աշխարհում Թուրքիայի ուժեղացումը որոշ պետությունների շահերից չի բխում:
Դավութօղլուն, խոսելով Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի մասին, կատարվածի համար մեղադրել է արտաքին ուժերին: Նա նաև նշել է, որ Թուրքիան պետական կառավարման լավ փորձ է ձեռք բերել դեռ Օսմանյան կայսրության գոյության ժամանակաշրջանում: «Թուրքիայի իշխող կուսակցությունը մի շարք խնդիրների հետ է բախվել, և վերջին իրադարձությունները չեն ազդի նրա գործունեության վրա»,-նշել է Դավութօղլուն:

Անկախ

Tags: ,