Ստամբուլի տեխնիկական համալսարանի օդերևութաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Միքդատ Քադըօղլուն կարծիք է հայտնել, որ տեղումների սակավության պատճառով Թուրքիային ամայի տարի է սպասվում: «Տեղումներ, իհարկե, կլինեն, սակայն խնդիրն այն է, որ շոգը անձրևներ կբերի Սևծովյան ավազանում, իսկ ահա Էգեյան և Միջերկրածովյան ավազաններում սպասվում է առանց տեղումների տարի»,-նշել է Քադըօղլուն: Վերջինս հայտնել է, որ երկրի Անատոլական շրջաններում ցանկալի է, որ ձյուն տեղա, քանի որ այստեղ ջրամբարների ջրի մակարդակը բավական նվազել է:
Tags: ամայի տարի, թուրքիա
